3429 դիտում
16:18 30-08-2014
Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի երթևեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է:
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են սահմանը: Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 31-ից:
Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ը տեղացած անձրևների հետևանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը և դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը:
Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով՝ առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին, երթևեկությունը կդադարեցվի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/21/23879/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կրկին փակվել էր Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը, իսկ Հայաստանից մեկնող եւ Հայաստան ժամանող ավտոմեքենաների մուտքը ժամանակավորապես դադարեցվել էր:
Նմանատիպ նյութեր
1057 դիտում
10:42 28-11-2014
Գյումրի-Աշոցք միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
1035 դիտում
17:55 17-12-2014
Ծաղկաշատ-Ալավերդի ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
944 դիտում
16:03 07-04-2015
Գորիս-Կապան ավտոճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Այս բաժնից
658 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը
562 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ