Դանիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի պաշտպան Դանիել Ագգերը իր կարիերան կշարունակի դանիական «Բրոնդբյու»-ի կազմում, տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Հատկանշական է, որ Ագգերը իր կարիերան սկել է «Բրոնդբյու»-ի կազմում, իսկ 2006 թվականի հունվարին տեղափոխվել է «Լիվերպուլ», որի կազմում անցկացրած 232 խաղում խփել է 14 գոլ: