Դանիել Ագգերը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ խաղը
Դանիայի հավաքականի ավագ Դանիել Ագգերը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղը: «Բրոնդբյու»-ի պաշտպանը վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ: Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Ագգերի փոխարեն թիմ է հրավիրել երիտասարդական հավաքականի պաշտպան Ժորես Օկորեին:
Սպասվում է, որ դանիացիների պաշտպանության կենտրոնում հանդես կգան Անդրեաս Բյելլանդան և Սիմոն Կյաերը: Հենց պաշտպանների այս զույգը խաղադաշտ դուրս եկավ մեկ տարի առաջ ԱԱ-2014-ի ընտրական փուլի շրջանակում Կոպենհագենում Հայաստանի հավաքականի հետ կայացած խաղին, որը ավարտվեց մեր ընտրանու 4:0 հաշվով հաղթանակով: