211652_close_icon
views-count1960 դիտում article-date 12:04 30-08-2014

Ո՞ւր և ինչպե՞ս... Ինջիղուլյանը երրորդ երկրում է

Մեկ տարի և 20 օր: Այսքան ժամանակ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Լուրը Հակոբի եղբայրը իմացել է օգոստոսի 26-ին` Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունում: Ռազմագերու ծնողները դեռ կապ չեն հաստատել որդու հետ: Արցախի պաշտպանության բանակի զինծառայողը մոլորվել էր և հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը: 1991 թվականին ծնված շարքային զինծառայողը 2013-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով` հայտնվել է ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում: Դեպքից հետո Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Երևանի գրասենյակը միջադեպի մասին տեղյակ է պահել կազմակերպության Բաքվի գրասենյակին: 23-ամյա Ինջիղուլյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից էր: Մինչև բանակ գնալն ուսանում էր Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Աշխատում էր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որպես դպիր: Մինչև զորակոչվելն ուներ առողջական խնդիրներ՝ աչքերի հետ կապված: Ծառայում էր Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանում։ Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32964]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր