211652_close_icon
views-count5108 դիտում article-date 17:00 16-06-2014

Հակոբ Ինջիղուլյանը հարազատներին նամակ է փոխանցել, որում 5 տող ջնջված է. ի՞նչ կարող էր գրված լինել այնտեղ

Ադրբեջանում պահվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով իր հարազատներին նամակ է ուղարկել, որտեղ 5 տող ջնջված է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հորեղբայրը` Նորիկ Ինջիղուլյանը: Ինչպես նաեւ փոխանցեց, որ նամակում գրված է, որ ինքը լավ է, կարոտել է բոլորին, անգլերեն է պարապում, որպեսզի տեղափոխվի 3-րդ երկիր: «Ավելին չգիտեմ, հետեւաբար չեմ կարող ասել»,- ավելացրեց հորեղբայրը: «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի համակարգող Ժորժետա Մեսրոպյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ենթադրում է, որ ջնջված տողերում հակաադրբեջանական ինչ-որ բան է գրված եղել, հետեւաբար ջնջել են: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին և ևս 5 քաղաքացիների (Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյաններին), ովքեր 1 ընտանիքի անդամներ են: Այս մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանում ԿԽՄԿ-ի հասարակայնության և կապի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովին: Նրա խոսքով՝ այցելությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան: ԿԽՄԿ ներկայացուցիները տեղեկություններ են հաղորդել վերջիններիս հարազատների մասին և նրանցից նույնպես տեղեկություն վերցրել՝ ընտանիքի անդամներին փոխանցելու համար: Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվել և հատել էր Ադրբեջանի սահմանը:

Նմանատիպ նյութեր