211652_close_icon
views-count6412 դիտում article-date 16:14 29-08-2014

Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է 3-րդ երկիր

2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից օգոստոսի 26-ին տեղափոխել են 3-րդ երկիր: Տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության պաշտպանության բաժնի պատվիրակ Վալերի Յառմակը: Միաժամանակ ավելացրեց, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները մինչեւ Հակոբին 3-րդ երկիր փոխանցելը հանդիպել են նրան: Վ.Յառմակը, սակայն, չնշեց, թե կոնկրետ որ երկիր են տեղափոխել Հակոբին: Հարազատները եւս մինչ այս պահը Հակոբի հետ կապ չեն հաստատել: Հիշեցնենք, որ Հակոբն ունի տեսողական խնդիրներ եւ գերի էր ընկել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով:

Նմանատիպ նյութեր