211652_close_icon
views-count943 դիտում article-date 20:12 29-08-2014

Սպանության փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ

Օգոստոսի 26-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի և կրծքավանդակի թափանցող վերքերով իրենց մոտ է ընդունվել 1948 թ. ծնված Համլետ Մ.-ն, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 9 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Համլետ Մ.-ին դանակահարել է 1950 թ. ծնված Վարազդատ Ա.-ն (1970 թ.-ից հաշվառված է Լոռու մարզի ՀՆԴ-ում` շիզոֆրենիա ախտորոշմամբ): Վերջինիս կնոջից ընդունվել է հաղորդում: Վարազդատ Ա.-ն ներկայացվել է քննչական բաժանմունք: Դանակն առգրավված է: Նույն օրը, ժամը 13.10-ին, քննչական բաժանմունքից ստացվել է գրություն, որ փաստի առթիվ հարուցվել է քր. գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վարազդատ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր