Պուտինի վերջնական նպատակը ՆԱՏՕ-ի փլուզումն է. Փոլ Գոբլ
«Իր դիրքերը իշխանությունում ամրապնդելու և իր գումարները պահպանելու համար Պուտինի վերջնական նպատակը ՆԱՏՕ-ի փլուզումն է, որով միաժամանակ կխզվի կապը ԱՄՆ-ի ու Արևելյան Եվրոպայի»,- այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ամերիկացի հանրահայտ վերլուծաբան Փոլ Գոբլը:
Գոբլը համոզված է, որ ուկրաինական տարածքների անպատիժ զավթումը Պուտինի մոտ կամրապնդի Արևմուտքի քաջ չլինելու մասին իր պատկերացումը, ինչից հետո նա հաշվված ամիսների, եթե ոչ շաբաթների ընթացքում կձեռնարկի հետագա քայլեր:
Գոբլի խոսքով՝ Պուտինի հաջորդ զոհերը կլինեն Վրաստանը, Լիտվան ու Մոլդովան: Նա նաև հավելել է, որ իր գործողություններով Պուտինը ձգտում է ցույց տալ, որ ԱՄՆ-ը կատարելապես անկայուն է և ունակ է դավաճանել ՆԱՏՕ-ի գծով իր եվրոպական դաշնակիցներին. «Եթե դա ստացվի, ապա ՆԱՏՕ-ն կդադարի գոյություն ունենալուց»: