211652_close_icon

Խնդիրը մոտ էր լուծմանը, սակայն Ռուսաստանը չթողեց. Փոլ Գոբլ. 168 ժամ

views-count3558 դիտում article-date 08:39 04-12-2014
«168 Ժամ» թերթը գրում է, որ ըստ ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի՝ Քի Ուեսթի գագաթաժողովում կողմերն ավելի մոտ էին հակամարտության կարգավորմանը, քան երբևէ: Սեղանին դրված փաստաթղթի կետերից շատերը չափազանց մոտ էին այն տարբերակին, որ ես էի առաջարկել մինչ այդ: Երկու կողմերը շատ մոտ էին խնդրի լուծմանը, որովհետև և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ նախագահ Հեյդար Ալիևը միաժամանակ ավելի բարձր դասեցին նվիրվածությունն իրենց ժողովուրդներին, քան սեփական իշխանությունը, և եթե չլիներ արտաքին միջամտությունը, հնարավոր կլիներ հասնել վերջնական համաձայնության: Ըստ նրա` արտաքին ուժերից առաջին հերթին` Ռուսաստանը թույլ չի տվել, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը հասնեն ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծմանը: Խնդրի չլուծված լինելը, վերլուծաբանի կարծիքով, ռազմավարական նշանակություն ունի Մոսկվայի համար, որովհետև Ռուսաստանը երբեք չի կարողացել վերահսկել Հյուսիսային Կովկասը, քանի դեռ չի վերահսկել Հարավը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր