211652_close_icon

Եվրամիությունը հեռու է կատարյալ լինելուց, բայց նա հավատարիմ է թափանցիկ քաղաքականությանն ու ժողովրդավարությանը. Փոլ Գոբլ. 168 ժամ

views-count1149 դիտում article-date 11:31 06-12-2014
«168 Ժամ» թերթը գրում է, որ ըստ ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի՝ Եվրամիությունը հեռու է կատարյալ լինելուց, բայց նա հավատարիմ է թափանցիկ քաղաքականությանն ու ժողովրդավարությանը, և հենց դրա համար Հայաստանը պետք է շարունակեր հետամուտ լինել Եվրամիության հետ ասոցիացմանը և հետագայում` նաև նրան անդամագրվելու քաղաքականությանը: Գուցե դա լավ տակտիկական քայլ էր նախագահ Սարգսյանի համար, բայց վատ ռազմավարական ընտրություն էր հայերի համար: Ամերիկացի վերլուծաբանը շատ է ափսոսում, որ Հայաստանը միացավ «Պուտինի միությանը»՝ ԵՏՄ-ին, որովհետև Հայաստանը ոչ մի օգուտ չի ստանալու այդ անդամակցությունից՝ ի հեճուկս Հայաստանի ղեկավարության հայտարարությունների: Նա ավելացրել է, որ ներխուժելով Ուկրաինա՝ Պուտինն աշխարհը մոտեցրել է համաշխարհային պատերազմին: Մանրամասները ՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր