Մադրիդի «Ռեալ»-ն ու Մոնակո»-ն համաձայնության են եկել ֆրանսիական ակումբի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխման հարցում, հայտնում են իտալական լրատվամիջոցները: Նշվում է, որ կողմերը բանակցություն են վարել Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո, որը կայացել է Մոնտե-Կառլոյում:
Գործարքի ֆինանասկան մանրամասների մասին չի հայտնվում, սակայն տեղեկություն կա, որ «Ռեալ»-ը կվարձակալի կոլումբիացի հարձակվողին` հեռագայում տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու նախապայմանով:
Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա: