1534 դիտում
15:17 29-08-2014
Կանխվել են թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի տեղափոխման փորձեր. ՀՀ Ֆիննախ
ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչությունը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման մի շարք դեպքեր է կանխել: Oպերատիվ միջոցառումների արդյունքում շուրջ 3 տասնյակ դեպքով մոտ 2700 դեղահաբ է հայտնաբերվել, որոնց մեջ գերակշռել է «Սուբոտեքս»-ը:
Ընդ որում, բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ հիմնականում փոստային ծանրոցների միջոցով է փորձ արվում Հայաստան ապօրինի հոգեմետ դեղորայք ներկրել: Միայն երկու դեպքով` Ֆրանսիայից ուղարկված ծանրոցներից, հայտնաբերվել է ավելի քան 900 այդպիսի դեղահաբ կամ, օրինակ, խաղալիք ավտոմեքենան ու կոշիկն են հոգեմետ դեղորայքի թաքստոց դարձել:
Վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մեղրիի մաքսակետում էլ թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձեր են կանխվել: Հիմնականում ԻԻՀ քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների, գրպանում, դրամապանակում թաքցրած փորձել են ափիոնանման զանգված ներկրել:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
15:26 05-09-2014
Մեղրիի մաքսակետում կանխվել են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման մի շարք փորձեր
2377 դիտում
11:31 01-02-2019
ՊԵԿ-ը կանխել է թմրադեղերի և հոգեմետ դեղորայքի անօրինական տեղափոխման դեպքեր
1184 դիտում
16:19 13-05-2022
ՊԵԿ-ի իրազեկումը՝ Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխման վերաբերյալ
Այս բաժնից
1063 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1207 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն