ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամաններով նոր նշանակումներ և պաշտոնանկություններ՝ ոստիկանությունում
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հյատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով, Աշոտ Մկրտչյանը ազատվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Մանվել Դավթյանը ազատվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի տեղակալ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գևորգ Գրիգորյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Վարուժ Ղահրամանյանը: Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության քննչական բաժնի պետ է նշանակվել Գևորգ Մինասյանը՝ ազատվելով ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի պետի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման բաժանմունքի պետ Էդուարդ Բազիկյանը: Վերջինի փոխարեն նշանակվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակից Արթուր Մովսեսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Վ. Ղահրամանյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եղբոր որդին է, ով աշխատանքի է ընդունվել Հատուկ քննչական ծառայությունում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի