Գերագույն ռադայում առաջարկում են ռազմական դրություն մտցնել երկրում
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ազգային ճակատ» դաշինքը, որի կազմում են վարչապետ Արսենի Յացենյուկի համախոհները, առաջարկել է ռազմական դրություն մտցնել երկրում: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ հղում անելով դաշինքի անդամ Ռոման Զաստավնիին:
Վերջինիս խոսքով՝ պատգամավորները մտադիր են դիմել նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ չեղյալ հայտարարելու նաև երկրի արևելքում հրադադարի ռեժիմը: Հարցերը քննարկվելու են այսօր Ռադայում տեղի ունենալիք նիստում:
Հակամարտության գոտում հրադադարը հայտարարվել էր 2014 թվականի դեկտեմբերի սկզբին, ինչից հետո ռազմական գորողությունների հաճախականությունը նվազեց, սակայն հունվարին լարվածությունը կրկին գլուխ բարձրացրեց, ինչի մեջ հակամարտող կողմերն իրար են մեղադրում: