Պ. Պորոշենկոն արգելել է ռազմական մատակարարումների կատարումը դեպի Ռուսաստան
Ուկրաինան արգելք է սահմանել դեպի Ռուսաստան արտահանվող ռազմական և երկակի նշանակության այն ապրանքների համար, որոնք կարող են օգտագործվել մարտական նպատակներով:
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի այս որոշումն իր ստորագրությամբ հաստատել է նախագահ Պ. Պորոշենկոն: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ սահմանափակումները չեն կիրառվելու տիեզերական տեխնիկայի վրա, որն օգտագործվում է խաղաղ նպատակներով հետազոտությունների համար: