1303 դիտում
09:35 14-11-2023
Ադրբեջանը Հայաստանի ռազմական մատակարարումների դեմ մեծ արշավ տանելուն զուգահեռ շարունակում է զինվել․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը Հայաստանի ռազմական մատակարարումների դեմ մեծ արշավ տանելուն զուգահեռ շարունակում է զինվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Զինված ուժերի բարեփոխումների առաջնահերթությունների շրջանակներում, մեծ ուշադրություն է կենտրոնացնում ՆԱՏՕ-ի կազմում գործող թուրքական բանակի մոդելին և գնում այդ ուղղությամբ:
Վերջին տարիներին անընդհատ մեծացվող հատուկ նշանակության ստորաբաժանումներից բացի «Կոմանդո» տիպի զորատեսակն է զարգացնում, որն ամբողջովին վերցված է թուրքական զինուժից:
Մեծ թվով զորամասեր վերակազմավորվել են և բավականին մեծ շեշտ է դրվում զորքերի նոր մարտավարական փոփոխությունների, անհատական պաշտպանական միջոցների և նոր տեխնոլոգիաների զարգացմանը:
Թուրքական բանակի հետ ներդաշնակ գործելուն զուգահեռ, մեծ ուշադրություն է հատկացվում զորքերի կառավարման հարցին, հատկապես, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո դրանք համատեղ են իրականացվում:
Ադրբեջանի նախաձեռնած աղմուկը Հայաստանի ռազմական մատակարարումների մասով բացի խոչընդոտներ ստեղծելուց, նպատակ ունի քողարկել Ադրբեջանի ակտիվ վերազինումները և այս պայմաններում նույնիսկ կարևոր էլ չէ, թե ի՞նչ է գնվել կամ ի՞նչ ծավալով:
Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության միակ ու գլխավոր սպառնալիքն է, որը շարունակում է իր ապակառուցողական քաղաքական կուրսը»:

Նմանատիպ նյութեր
1507 դիտում
17:25 18-02-2024
Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զինվել Իսրայելում
3102 դիտում
09:55 26-12-2020
Երբ հակառակորդը շարունակում է զինվել․ «Հայաստանի Հանրապետություն»
1255 դիտում
11:14 18-07-2024
Ադրբեջանը կանգ չի առնում և իր կեղծ խաղաղասիրական հավաստիացումներին զուգահեռ ակտիվ զինվում է. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
568 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
529 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը