Ուկրաինայի արևելքում իրավիճակը կտրուկ բարդացել է. Տիմչուկ
УНИАН լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանը մարտավարական խմբերի երկու գումարտակ է մտցրել Ուկրաինայի տարածք, ինչը Դոնբասում ռուս հատուկջոկատայինների դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքին զուգահեռ, բարդացրել է իրավիճակը հակաահաբեկչական գործողության գոտում: УНИАН-ը հղում է կատարում Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկի գրառման իր Facebook էջում:
Ըստ Տիմչուկի` Ռուսաստանը ոչ համակարգված կերպով սկսել է կենդանի ուժի ու զենքի օգնություն տրամադրել անջատողականներին:
Նա նաև նշել է, որ անջատողականների հետ ռուսական կողմի սերտ համագործակցությունը հանգեցրել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վերահսկած տարածքների ավելանալուն: