Իրանը թույլատրել է Կատարին թռիչքներ իրականացնել իր օդային տարածքում
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը քաթարական Qatar Airways ավիաընկերությանը թույլ է տվել իր օդային տարածքում թռիչքներ իրականացնել:
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը` որոշումը կայացվել է արաբական պետությունների կողմից երկրի հետ դիվանագիտական կապերը խզելու և Կատարի չվերթների համար Պարսից ծոցի որոշ պետությունների օդային տարածքն օգտագործելու արգելքից հետո:
Իրանի թույլտվությունն ուժի մեջ է մտել երեքշաբթի առավոտյան: