Դեմի Լովատոն այլևս չի ամաչում իր մարմնից
MTV Video Music Awards-ին Դեմի Լովատոն փայլել է կարմիր գորգի վրա: Երգչուհին Instagram-ում է հրապարակել մի լուսանակար, որտեղ վերոնշյալ մրցանակաբաշխությանն է մասնակցել 2008, 2011, 2012 և 2014 թվականներին:
Լովատոն ասել է, որ հրապարակված լուսանկարն իր մոտ ծիծաղելի զգացումներ է առաջացնում: Նա հիշել է յուրաքանչյուր տարում իր զգացածը: Դեմին ափսոսանքով է խոսել այն մասին, որ կյանքի տարիներն անց է կացրել իր մարմնից ամաչելով այնքան ժամանակ, մինչ սովորել է չամաչել իր մարմից և ապրել լիարժեք կյանքով: