211652_close_icon
views-count1323 դիտում article-date 15:08 27-08-2014

ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ Գազայի հատվածում զինադադարը շարունակական կլինի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության հաղորդմամբ` ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ Գազայի հատվածում զինադադարը շարունակական կլինի: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի մամլո քարտուղար Ջեն Պսակին: «Մենք լրջորեն աջակցում ենք հրադադարի վերաբերյալ համաձայնությունը: Միաժամանակ բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում լիարժեք կերպով կատարել վերջինիս պայմանները: Մենք հուսով ենք, որ այս զինադադարը կլինի շարունակական և կայուն»,- ընդգծել է Պսակին: Նա նաև հույս է հայտնել, որ այս համաձայնությունը վերջ կդնի Գազայի հատվածում ռմբակոծություններին և կոնֆլիկտին: Հիշեցնենք, որ Իսրայելի և Պաղեստինի միջև անժամկետ հրադադարի նախաձեռնողը Եգիպտոսն է: Սկզբում նրան կողմ էր պաղեստինյան կողմը, ապա նաև` հրեական կողմը:

Նմանատիպ նյութեր