211652_close_icon
views-count1024 դիտում article-date 15:11 27-08-2014

Բնակարանագողին ձերբակալեցին

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղի կենտրոնական ճանապարհից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Էդվարդ Ե.-ին: Պարզվել է, որ նա օգոստոսի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, պատուհանը հրել բացելով` ապօրինի մուտք է գործել Նոր Խարբերդ գյուղի տներից մեկը և գողացել «LG» տեսակի հեռուստացույց և տնտեսական տարբեր ապրանքներ: Գողոնը մասամբ առգրավված է: Էդվարդ Ե.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր