ԵՄ-ը նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հարավային Կովկասում
ԵՄ անդամ պետությունները հավանություն են տվել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով կովկասյան տարածաշրջանում նոր հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրված Հերբերթ Զալբերի թեկնածությանը:
Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Զալբերի թեկնածությունն առաջադրել էր ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
«Ուրախ եմ տեղեկացնելու Զալբերին այդ կարևոր պաշտոնում նշանակելու մասին: Նրա բազմամյա փորձը և գիտելիքները Եվրամիության համար մեծ կարևորություն ունեն, և ես անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատանքը սկսելուն»,-ասել է Էշթոնը:
Հ. Զալբերն աշխատել է Գերմանիայի ԱԳՆ-ում, պաշտոններ է զբաղեցրել Բելգրադում, Վիեննայում, Մոսկվայում: Եղել է Ալմա Աթայում ԵԱՀԿ կենտրոնի ղեկավարը և ԵԱՀԿ գրասենյակի հակամարտությունների կանխարգելման հարցերով ղեկավար: