211652_close_icon
views-count595 դիտում article-date 17:00 26-08-2014

Հրացան, փամփուշտներ և զինամթերք` կամավոր

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1967 թ. ծնված Արշալույս Պ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, երկփողանի հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 117, 7.62 մմ տրամաչափի 1 և «Շիլկա» տիպի գնդացրի 2 փամփուշտ: Ներկայացված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության, Ապարանի բաժնի ծառայողների, բաժնին կից պահպանության բաժանմունքի ծառայողների և մարզի ոստիկանության վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ` Ապարանի բաժին է ներկայացել 1967 թ. ծնված Ազատ Բ.-ն և կամավոր հանձնել 200 գ տրոտիլ` 2 պայթուցիչներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 100 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր