211652_close_icon
views-count1064 դիտում article-date 20:49 12-12-2019

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպում

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների սերտ համագործակցության կարևորությունը: Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը ջերմորեն ողջունել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ պետական սահմանները հատող հանցավորության դեմ պայքարում պետք է կիրառվեն համարժեք և համակարգված միջոցառումներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ: Հանցավորության դեմ պայքարի արդեն իսկ առկա մեխանիզմների կատարելագործման և նոր մեխանիզմների մշակման նպատակով կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ իրավական օգնություն ցուցաբերելու և փորձի փոխանակման հարցում:

Նմանատիպ նյութեր