ՆԱՏՕ-ի երկու նավ կմտնի Սև ծով
Lenta.ru-ի հաղորդմամբ` ամերիկյան «Ռոսս» էսկադրոնային ականակիրն ու ֆրանսիական «Կոմանդանտ Բիրո» ֆրեգատը սեպտեմբերի 3-ին կմտնեն Սև ծով:
Ներկայումս տարածաշրջանում գտնվում է ՆԱՏՕ-ի միայն մեկ ռազմանավ՝ ֆրանսիական «Դյուպյուի դե Լոմ» հետախուզական նավը, ով Սև ծովի ջրային տարածքը լքելու է սեպտեմբերի 5-ին:
Սրանից առաջ Սև ծովը լքել է ամերիկյան «Վելա Գուլֆ» հրթիռակիր հածանավը:
Ըստ Մոնտրեի կոնվենցիայի` ոչ սևծովյան պետությունների ռազմանավերը կարող են գտնվել սևծովյան տարածաշրջանում ոչ ավելի, քան 21օր: Իսկ այդպիսի նավերի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 30 000 տոննան: