Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը մտածում են միավորվելու մասին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր ԱԺ ընտրություններից առաջ Աժ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մտածում են միավորվելու մասին:
«Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ' Խաչատուր Քոքոբելյանը և Հրանտ Բագրատյանը օրերս Արցախում հանդիպել են Նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ առաջարկելով Հայաստանի ապագա խորհրդարանում ներկայացնել Արցախի իշխանություններին:
Նրանց աջակցության դիմաց նրանք նույնիսկ առաջարկել են, որ իրենց ցուցակը գլխավորի ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]