211652_close_icon

Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է լուծարման

views-count1039 դիտում article-date 10:10 26-08-2014
Մինչև սեպտեմբերի 1-ը Թուրքիայում նոր կառավարություն կձևավորվի: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին մամլո ասուլիսում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության մամլո խոսնակ Բյուլենթ Առընչը: «Նոր վարչապետն ինքը գործընկերներ կընտրի, որոնց հետ կցանկանա աշխատել: Բոլոր որոշումներն ընդունելու է նոր վարչապետը»,-ասել է Առընչը: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել այժմ նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Օգոստոսի 28-ին տեղի կունենա երդմնակալությունը, որի ժամանակ դեռևս գործող նախագահ Աբդուլլահ Գյուլն իր լիազորությունները կհանձնի Էրդողանին: Առաջին անգամ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը հրավիրվել են այլ երկրների ղեկավարներ:

Նմանատիպ նյութեր