8801 դիտում
12:57 14-09-2018
Կառավարությունը 33,2 մլն դրամ կհատկացնի «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման համար
Կառավարությունն այսօր որոշել է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին 2018 թվականի 9 ամսում պահուստային ֆոնդից հատկացնել 33 միլիոն 292 հազար դրամ։
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ գումարն անհրաժեշտ է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար, գումարը ներառում է աշխատավարձ և այլ վճարումներ՝ վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տույժ:
Հիշեցնենք, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և գործարարների հետ հանդիպմանը գործարար Ռուբեն Վարդանյանը բարձրացրել էր հիմնադրամի լուծարվելու հարցը և վարչապետն ասել էր, որ հիմնադրամն իր առջև դրված խնդիրը չի լուծել։
Նմանատիպ նյութեր
3113 դիտում
13:45 01-12-2016
Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն. Կարեն Կարապետյան
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց