Թուրքական հումանիտար օգնության ավտոշարասյունը ավիահարվածի է ենթարկվել. կան զոհեր. տեսանյութ
Սիրիայի Հալեպի Աազազ շրջանում Սիրիա հումանիտար բեռ տեղափոխող ավտոշարասյունը ենթարկվել է ավիահարվածների: Այդ մասին տեղեկացնում է թուրքական Dogan Haber կայքը:
Կազմակերպությունում նշել են, որ գաղափար չունեն, թե ով է հասցրել հարվածները: Առայժմ դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չկա: Սակայն իրավապաշտպանները պնդում են, որ հարվածը հասցվել է ռուսական ինքնաթիռի կողմից:
Ըստ տեղեկությունների՝ զոհվել է 3, վիրավորվել՝ 6 մարդ: Ամբողջովին այրվել է 20 բեռնատար: