211652_close_icon
views-count949 դիտում article-date 23:53 21-09-2024

Հրաձգություն՝ Մինեապոլիսում. երկու մարդ զոհվել է, երկու դեռահաս՝ վիրավորվել


Երկու մարդ է զոհվել, երկու դեռահաս աղջիկներ վիրավորվել են շաբաթ օրը Մինեսոտա նահանգի Մինեապոլիսի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, հայտնում է Associated Press-ը։

Ոստիկանությունը հրաձգության մասին ահազանգ է ստացել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 2-ի սահմաններում։ Ժամանած ոստիկանները հայտնաբերել են հինգ վիրավոր՝ 20 և 21 տարեկան երկու տղամարդ, 16 և 17 տարեկան երկու աղջիկ և 21-ամյա մի կին։

Երկու տղամարդ հիվանդանոցում մահացել են։

Ոստիկանությունից հայտնում են, որ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։

Հաղորդվում է, որ հրաձգության պատճառ է դարձել մարդկանց խմբերի միջեւ ծեծկռտուքը: Անկարգություններ հրահրելու կասկածանքով մեկ անձ բերման է ենթարկվել։

Ոստիկանության ղեկավարի օգնական Քեթի Բլեքվելի խոսքերով, ոստիկանությունը կուժեղացնի քաղաքի կենտրոնում պարեկությունը՝ համագործակցելով Հենեպին շրջանի շերիֆի գրասենյակի, մետրոյի ոստիկանության և համայնքային խմբի հետ, հայտնում է WCCO-TV-ն:

Նմանատիպ նյութեր