211652_close_icon
views-count1221 դիտում article-date 21:02 24-08-2014

Սեզար Ռոմերոյի գոլը օգնեց «Փյունիկ»-ին հաղթել «Շիրակ»-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի 4-րդ տուրի խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալեց «Շիրակ»-ին: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած խաղի ելքը վճռեց երևանյան ակումբի նորեկ Սեզար Ռոմերոյի խփած միակ գոլը: 60-րդ րոպեին մեքսիկացի հարձակվողը մոտ 25 մետր հեռավորությունից գնդակը ֆանտաստիկ հարվածով ուղարկեց Էլյազյանի պաշտպանած դարպասը: 70-րդ րոպեին «Փյունիկ»-ը մնաց 10 հոգով, երբ մրցավարը երկրորդ դեղինք քարտը ցույց տվեց կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանին: Այդուհանդերձ «Շիրակ»-ը խաղի մնացած ժամանակահատվածում չկարողացավ օգտվել քանակական առավելությունից: Արդյունքում «Փյունիկ»-ը իր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Փյունիկ» - «Շիրակ»`1:0 Գոլ` Ռոմերո 60’

Նմանատիպ նյութեր