Ասամոայի գոլը օգնեց «Յուվենտուս»-ին հաղթել «Ֆիորենտինա»-ին. տեսանյութ
Թուրինում քիչ առաջ ավարտվեց Իտալիայի առաջնության 27-րդ տուրի` «Յուվենտուս» - «Ֆիորենտինա» հանդիպումը: Խաղի ելքը վճռեց տանտերերի կիսապաշտպան Կվադվո Ասամոայի խփած միակ գոլը:
«Յուվենտուս»-ը վաստակեց 72 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը: Ինչ վերաբերվում է «Ֆիորենտինա»-ին, ապա Վինչենցո Մոնտելայի սաները 45 միավորով զբաղեցնում են 4-րդ տեղը:
«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»`1:0
Գոլ` Ասամոա 42'