Կալյեխոնի գոլը օգնեց «Նապոլի»-ին հաղթել «Ռոմա»-ին. տեսանյութ
Իտալական Ա Սերիայի 27-րդ տուրի կենտրոնական մրցավեճում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարային աղյուսակում հարևանությամբ գտնվող «Նապոլի»-ին և «Ռոմա»-ն: «Վեց միավորանոց» խաղի հերոսը դարձավ Խոսե Մարիա Կալյեխոնը, ով հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ խոցեց հռոմեական ակումբի դարպասը:
27 տուրից հետո «Նապոլի»-ն վաստակեց 55 միավոր և երկրորդ տեղը զբաղեցնող «Ռոմա»-ին արդեն զիջում է երեք միավորով, սակայն մայրաքաղաքային ակումբը ի տարբերություն նեապոլիտանցիների մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Նապոլի» - «Ռոմա»`1:0
Գոլ` Կալյեխոն 81’