211652_close_icon
views-count1326 դիտում article-date 11:30 24-08-2014

Վենեսուելան համարվում է աշխարհի ամենավտանգավոր երկիրը

Վենեսուելայում բնակչության շրջանում վտանգի աստիճանը ամենաբարձրն է համարվումաշխարհում: Այս մասին նշված է Gallup քաղաքացիական անվտանգորւթյան վերլուծական ընկերության հրապարակած զեկույցում: Ինբչպես նշում է Univision-ը, հաշվի են առնվել ոստիկանության հանդեպ քաղաքացիների ունեցած վստահության աստիճանը, քաղաքացիների անվտանգության աստիճանը և գողության դեպքերի թիվը: Ասյպես, Վենեսուլեյաում ոստիկանությանը վստահում է քաղաքացիների 74%-ը, միայն մեծահասակների 19%-ը վախենում է փողոց դուրս գալ գիշերը, իսկ հարցվածների 22%-ը հայտնեց, որ վերջին 1 տարվա ընթացքում կամ իրենք կամ իրենց հարազատները գողերի թիրախ են դարձել: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի՝ թմրանյութերի և հանցավորության հարցերով վարչության տվյալներով՝ սպանությունների թվով Վենեսուելան զիջումէ միայն Հոնդուրասին, որտեղ յուրաքանչյուր 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում սպանությունների 90,4 տոկոսը: Վնեսուելայում այդ ցուցանիշը կազմում է 53,7 %` 100,000-ի դիմաց: Լատինական Ամերիայի ամենաանվտանգ երկիր փորձագետները համարում են Նիկարագուան: Չնայած այն հանգամանքին, որ բնակչության մեծ մասն ազքատ է, ոստիկանությանը հաջողվում1 մշտապես վերահսկել հանցավորությունը:

Նմանատիպ նյութեր