Աբխազիայում նախագահական արտահերթ ընտրություններ են ընթանում
Այսօր` հուլիսի 10-ին, Աբխազիայում ընդդիմության կողմից նախաձեռնված նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման մասին հանրաքվե է անցկացվում: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Հանրապետության տարածքում` 33 շրջաններում, առավոտյան ժամը 07:00-ին բացվել են ընտրական տեղամասերը:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Բատալ Տաբագուան հայտնել է, որ քվեարկության ընթացքի և մարդկանց մասնակցության մասին տեղեկությունները կհայտարարվեն առաջին մամուլի ասուլիսի ժամանակ՝ ժամը 12:00-ին: