211652_close_icon
views-count1297 դիտում article-date 22:25 23-08-2014

Ոգեկոչման աղոթք` յուրաքանչյուր ամսվա 24-ին

Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամներն այցելելու են Եռաբլուր՝ ծաղիկներ դնելու բոլոր զոհվածների շիրիմներին: Ավելի քան 200 երիտասարդ երդում է տալու հայոց արդար դատի շարունակողը լինելու իրենց պատրաստակամության և երկրին ու եկեղեցուն իրենց հավատարմության մասին: Սա Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ծրագրի 4-րդ միջոցառումն է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Նախաձեռնության նպատակն է ողջ տարվա ընթացքում արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված: Միջոցառումների շարքը տևելու է մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը և անցկացվելու է ամեն ամսվա 24-ին: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32752]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր