9608 դիտում
21:35 23-08-2014
Ոսկե հարսանիք Երևանում
76-ամյա Սերյոժա պապը ծաղկեփունջը ձեռքին կանգնած է որդիների ու թոռների ուրախ պարի մեջտեղում: Տոնի առիթն ամուսնության 50-ամյակն է: Սերյոժա պապը նորից պատրաստվում է կնության առնել իր իսկ կնոջը: Ոսկե հարսանիքի շարասյունը ուղևորվում է հարսի տուն: Ջուլիետա տատը հարսի քողին է միայն համաձայնել: Սպիտակ հարսնաշորի տարիքում չէ: Պապն էլ նեղսրտել է ու սպիտակ կոստյումից հրաժարվել: Նորապսակներին միայն այդ կամակորությունն են ներել հարազատները: Մնացած ամեն ինչ ինչպես պետք է` ըստ հայկական ավանդական հարսանքի լավագույն կանոնների: Ղազարյանների տոհմում սա երկրորդ ոսկե հարսանիքն է: Առաջինը 1986-ին է եղել: Սերյոժա Ղազարյանի ավագ եղբոր ամուսնական ոսկեամյակն են նշել: Այն ժամանակ գերդաստանի մեծերի տոնը հայրենի Գանձակում է կայացել` Վահան Տերյանի ծննդավայրում: Պատահական համընկնում չէ` Ղազարյանները Գանձակի հայտնի Տերտերանց տոհմից են սերում, որը երկու ճյուղ ունի` Տեր-Ղազարյաններ ու Տեր-Գրիգորյաններ: Տերյանն էլ միակ անվանի ազգանունը չէ այս մեծ գերդաստանում: Առաջին հանդիպում, առաջին խոստովանություն, առաջին համբույր` Սերյոժա պապն ու Ջուլիետա տատը այդ մասին չեն պատմում: Համագյուղացի երիտասարդներ են եղել, իրենց փոխարեն ծնողներն են որոշում կայացրել: Ասում են` ամեն օր երախտապարտ են այդ որոշման համար: Խորհրդային տարիներին եկեղեցիների դռները փակ էին յոթ կողպեքի տակ: 50 տարի առաջ նրանք ամուսնական վկայականով են կնքել միությունը: Առաքելական եկեղեցում պսակադրությունն իրականություն դարձած երազանք էր նորապսակների համար: 50 տարի իրար հետ ապրելու ու միմյանցին չհոգնելու, 50 տարի իրար օգնելու ու միմյանցից չնեղանալու, 50 տարի արարելու ու երբեք չհանձնվելու խորհուրդը նրանք փոխանցում են որդիներին ու թոռներին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32764]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
47600 դիտում
16:45 29-04-2018
Հարսանիք՝ սահմանին. Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում հարսանիք էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1108 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1207 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1411 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ