Փրկարարները բացել են փակ դուռը
Օգոստոսի 23-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 36ա շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը: