Վրացի ուսանողները տեսահոլովակ են նկարահանել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի. տեսանյութ
Ուկրաինայի անկախության օրվա առթիվ նախօրեին Վրաստանի մի շարք ուսանողների նախաձեռնությամբ նկարահանվել է տեսահոլովակ, որում նրանք շնորհավորում են Ուկրաինայի ժողովրդին անկախության օրվա առթիվ և իրենց աջակցությունը հայտնում Ուկրաինայի ժողովրդին՝ նրանց համար ծանր օրերին:
Տեսահոլովակումերիտասարդները Ուկրաինայի մասին հայրենասիրական բանաստեղծություններ են արտասանում՝ ձեռքերին պահելով Ուկրաինայի և Վրաստանի դրոշները:
Վրաստանի ուսանողներից բացի, նման յուրօրինակ նվեր էին պատրաստել Ուկրաինայի բնակչության համար Կիևում ԱՄՆ-ի հյուպատոսության ներկայացուցիչները.նրանք կատարել եհ Ուկրաինայի օրհներգը տարբեր լեզուներով: