ԵՊԼՀ ուսանողները ցեղասպանության թեմայով տեսահոլովակ են նկարահանել
Ապրիլի 20-ին՝ ժամը 12-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵՊԼՀ կարմիր դահլիճում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառման ժամանակ կցուցադրվի ԵՊԼՀ ՈՒԽ-ի կողմից նկարահանված յուրօրինակ տեսահոլովակ, որն իր մեջ ամփոփում է հայ երիտասարդության պահանջը, այն է՝ «ՀԻՇԵԼ ՈՒ ՊԱՀԱՆՋԵԼ արդարություն»: