Օբաման և Մերկելը Ռուսաստանի մարդասիրական օգնությունը որակել են որպես սադրանք
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միմյանց հետ հեռախոսազրույցում եկել են այն եզրակացության, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի մարդասիրական օգնությունը հանդիսանում է կոնֆլիկտի լարվածության մեծացման վտանգ: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Ինչպես հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, Կիևի հետ չհամաձայնեցված այդ գործողությունները երկու երկրների ղեկավարները որակել են որպես Մոսկվայի հերթական սադրանք և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտում:
Օբաման ու Մերկելը նաև մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ու նրա տարածքում մեծ թվով ռուս զինվորների ներկայության համար: