211652_close_icon

Օբաման Պորոշենկոյի հետ առաջիկա հանդիպումը որակել է որպես Պուտինին ուղղված ուղերձ

views-count2213 դիտում article-date 13:51 18-09-2014
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ առաջիկա հանդիպումը որակել է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձ: Այս մասին հաղորդում է ZN.UA ուկրաինական լրատվականը: Ըստ Օբամայի՝ Պորոշենկոյի այցը Սպիտակ տուն հանդիսանում է Պուտինին ուղղված յուրօրինակ ուղերձ, որը կփոխարինի հազարավոր բառերի, ինչպես անգլերենով, այնպես էլ ռուսերենով: ԱՄՆ նախագահն Ուկրաինային շնորհավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ համաձայնագրի շնորհիվ Ուկրաինան պարտավորվել է կատարել մի շարք բարեփոխումներ, խթանել ժողովրդավարության զարգացումը, ինչն էլ իր հերթին հիմք կդնի ավելի կայուն ու ծաղկող տնտեսության համար:

Նմանատիպ նյութեր