3493 դիտում
10:05 17-07-2020
Պատգամավորները սադրանք են որակել նախագիծը, որը կարող է տուգանք ենթադրել բժիշկների համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն այդպես էլ չքննարկեց դեռևս կառավարության նախորդ նիստին` հուլիսի 9-ին ընդունված և հրատապ համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Նախ` նկատենք, որ այդ նախագծով պետք է սահմանվեր, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ այս նախագծի վերաբերյալ բուռն քննարկում է եղել, և պատգամավորներն անգամ սադրանք են որակել նման նախագիծ ներկայացնելը, որը կարող է տուգանք ենթադրել բժիշկների համար:
Մեր տեղեկություններով՝ հատկապես դեմ է արտահայտվել պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ լինելով բժիշկների որդի: Սակայն, բացի Գևորգյանից, դեմ են եղել նաև խմբակցության այն թևերը, որոնք առողջապահական ոլորտից են: Եվ արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանն այս հարցի վերաբերյալ նշեց. «ԱԺ նստաշրջանն արդեն իսկ ավարտվել է հունիսի 15-ին, իսկ նախագիծը ընդգրկված չի եղել արտահերթ նստաշրջանների օրակարգում: Օրենքով սահմանված կարգով կքննարկվի հաջորդ նստաշրջանում»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1693 դիտում
10:24 23-08-2014
Օբաման և Մերկելը Ռուսաստանի մարդասիրական օգնությունը որակել են որպես սադրանք
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը