211652_close_icon
views-count1663 դիտում article-date 22:34 22-08-2014

Ջրակռիվ մատակարարի և սպառողի միջև

Ոռոգման ջրի սակավության պատճառով Արմավիրի մարզում այս տարի ջրամատակարարումն իրականացվում է ընդմիջումներով` երեք օր դադար, 4 օր մատակարարում գրաֆիկով: Գյուղացիները դժգոհում են, թե չեն հասցնում օգտվել ոռոգման ջրից: Լենուղի համայնքը սպասարկում է «Արմավիր» ՋՕԸ-ը: Ընկերության տնօրենը հավատացնում է, որ Մարտինյանի դեղձենին ժամանակին ոռոգվել է: Հովհաննես Մարտինյանը չի հերքում, խոտը ևս ոռոգելու կարիք ունի, բայց ավելի շատ անհանգստացած է դեղձենիներով: Այգեգործի խոսքով, ոռոգման ջրի բաշխումը իրականցվում է խախտումներով: Մատակարարը պնդում է` խախտումները բացառվում են, ջուրը բաշխվում է նախապես հաստատված գրաֆիկով և ամեն ջրօգտագործող հստակ գիտի` որ օրը իրեն ջուր կհասնի: Հովհաննես Մարտինյանի խոսքով, այս տարի իր այգին ջրել է առնվազն երկու անգամ քիչ: Մատակարարը գրանցման մատյանն է բացում ու հայտարարում` Մարտինյանին ջուր է տրվել 5 անգամ: Մատակարարի խոսքով, եթե Մատինյանը պարտքը չմարի, գործը դատարան կհասնի: Հովհաննես Մարտինյանն էլ հակադարձում է` ջրի սակավության պատճառով եկամուտ չի ստացել, այդ պատճառով էլ պարտքեր է կուտակել: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32735]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր