211652_close_icon
views-count1585 դիտում article-date 20:06 22-08-2014

Պաշտոնավարման 100-րդ օր. ազգային շինությունների ճակատագիրը` ըստ Նարեկ Սարգսյանի. տեսանյութ

Արհեստական թփերի փոխարեն` կաթիլային տարբերակով աճող ծառեր, կոշտ նյութերով սալահատակ ու քանդակներ: Այդ տեսքով Հյուսիսային պողոտան նորոգված ու բարեկարգված պատրաստ կլինի հոկտեմբերի կեսից: Պարզվում է` Զվարթնոց օդակայանը քանդելու մասին որոշում դեռևս չկա: Քաղաքաշինության նախարարի հավաստմամբ` հեղինակների հետ համատեղ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը տեղում կուսումնասիրի խնդիրներն ու կգտնի լուծումներ: Առանց Աֆրիկյանների շենքի հիշատակման Քաղաքաշինության նախարարի հետ հանդիպում հնարավոր չէ: Ըստ Նարեկ Սարգսյանի, շենքը կամ պետք է մոտ 4-5 մետր ետ տարվեր, կամ տեղափոխվեր: Խնդիրը հանգուցալուծվեց տեղափոխմամբ: Այն տեղ կգտնի Հին Երևանի սրտում: Գեղեցիկ է հնչում, բայց այլ հարց է, թե երբ կսկսեն կյանքի կոչել Հին Երևան նախագիծը: Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը համոզված է, հոկտեմբերից ոչ ուշ Հին Երևան նախագիծը նոր թափ կառնի: Ու առաջինն էլ հենց Աֆրիկյանների շենքը կլինի: Նարեկ Սարգսյանն ասում է, որ իրեն շատ են մտահոգում կիսակառույցները: Այսինքն, այդ շինությունները, որոնք ապամոնտաժվեցին ու մինչև այսօր էլ պարզ չէ, թե դրանց տեղում ինչ է կառուցվելու: Օրինակ` Երիտասարդական պալատը, կամ Սևան հյուրանոցը: Թեև այլ հեղինակավոր շինությունների քանդման մասին հարցը նախարարը համարեց սարկազմ, բայց քանի որ հարցը հնչեց` պատասխան էլ եղավ` այլ նման շենքեր չեն քանդվի: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32729]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր