Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 100 տարում կտրուկ կբարձրանա. գիտնականներ
Գիտնականներն ահազանգում են, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը անընդհատ բարձրանում է: Մոլորակի տարբեր մասերում դա տեղի է ունենում անհավասարաչափ:
Բրիտանիայի Նիլս Բորի համալսարանում տեղի ունեցած գիտափորձը ցույց է տվել, որ առաջիկա 100 տարում ջրի մակարդակը կտրուկ կբարձրանա Մեծ Բրիտանիայի, սկանդինավյան երկրների, Նիդերլանդների եւ Գերմանիայի ափերի մոտ:
Մասնավորապես, կանխատեսվում է ջրի մակարդակի բարձրացում 1,6 մետրով: