211652_close_icon
views-count42387 դիտում article-date 16:19 22-08-2014

Փրկարարը КамАЗ-ով Արարատի մարզում վթարի է ենթարկվել և տեղում մահացել. հավաքվածները փորձում էին հաշվեհարդար տեսնել ուշացող դատաբժշկի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Խաչատրյանը, վարելով КамАЗ 5511 մակնիշի 34 AՏ 974 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 69-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 400 մետր կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության և Արարատի ջոկատի աշխատակիցները՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի և ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Ահարոն Սաֆարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երիտասարդի դին գյուղացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից 30 մետր հեռավորության վրա, իսկ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի: Գրեթե 2 ժամից ավելի է՝ դատաբժիշկը չի բարեհաճում ժամանել դեպքի վայր, ինչն էլ պատճառ է դարձել, որ հավաքվածները «ամենավերջին խոսքերով հիշեն» նրանց: Եվ միայն փրկարարական վարչության պետի ահազանգից հետո 40 րոպե ուշացումով «բարեհաճեց» դի տեղափոխող բրիգադը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածն աշխատում էր Վայոց Ձորի մարզի փրկարարական վարչությունում՝ որպես փրկարար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր