Պետք է վերականգնել Աբխազական երկաթուղին. Ա. Բժանիա
Աբխազիան պետք է աջակցի հանրապետության տարածքով նախկին Հարավկովկասյան երկաթուղու գործարկմանը, որը կկապի Ռուսաստանը Հայաստանի հետ: Այս մասին РИА Новости լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Աբխազիայի նախագահի թեկնածու, Աբխազիայի Պետանվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ասլան Բժանիան:
Թե որքան կարժենա երկաթուղու գործարկումը, Բժանիան նշել է, որ աբխազական կողմը դեռ չի հաշվարկել, սակայն ընդգծել է, որ ավելի բարդ հարց է երկաթուղու վերագործարկման քաղաքական ասպեկտը: