931 դիտում
13:37 22-08-2014
Մայրաքաղաքում շարունակվում է մայթերի սալիկապատումը
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ. ծրագրով մայիսից մեկնարկել են շուրջ 30000 քառակուսի մետր ծավալով մայթերի բետոնե ձևավոր և քարե սալիկների տեղադրման աշխատանքները: Գործընթացը բաժանվել 2 մասի: Մայթերի այն հատվածները, որտեղ տարիների ընթացքում հաղորդուղիներ անցկացնելով կամ դրանք նորոգելով պայմանավորված առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկները անվնաս են մնացել, կհարթեցվեն, իսկ սալիկները կվերատեղադրվեն: Որոշակի հատվածներ սակայն, որտեղ սալիկները վնասվել են ու ենթակա չեն հետագա շահագործման, կփոխարինվեն նորերով:
Մինչ օրս իրականացվել է նախատեսված ընդհանուր ծավալի 1/3-ից փոքր-ինչ ավելին: 4000 քմ-ում վերատեղադրվել են նախկինում եղած, բայց անվնաս սալիկները, ևս 8000 քմ-ում տեղադրվել են նոր սալիկներ: Հանրապետության հրապարակին հարակից մայթերի նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված տրավերտինե և բազալտե սալաքարերը կփոխարինվեն նույն տեսակի սալաքարերով: Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2014թ. աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի վերջին:
Նմանատիպ նյութեր
697 դիտում
14:14 08-07-2015
Մայրաքաղաքում շարունակվում է մայթերի սալիկապատումը
1088 դիտում
11:20 26-08-2014
Մայթերի ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են մոտենում
Այս բաժնից
1108 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1207 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1411 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ