Դուբայի լողափերին կարող են սահմանվել տուգանքներ` վատ եղանակին լողալու համար
Emirates24/7- ի տեղեկություններով` շուտով Դուբայի լողափերին կարող են սահմանվել տուգանքներ` վատ եղանակին լողալու համար: Վստահեցվում է, որ այժմ տեղական իշխանությունները դիտարկում են համապատասխան օրինագիծը:
Փաստաթուղթը նախատեսում է պատժել հանգստացողներին, որոնք լողանում են կամ զբաղվում ջրային սպորտաձևերով այն դեպքերում, երբ լողափերին բարձրանում է կարմիր դրոշ:
Փրկարարները նման նախազգուշացում են անում անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում, սակայն շատ մարդիկ ուշադրություն չեն դարձնում:
Անցյալ տարի դա հանգեցրել է մի քանի միջադեպերի, որոնք ավարտվել են վանասվածքներ ստանալով կամ մահվան ելքով: Բացի այդ, պլանավորվում է տարանջատել ջրային սպորտաձևերի գոտիները, որպեսզի ապահովվի այցելուների անվտանգությունը: